ԱՄՆ-ում անարյուն երեխա է ծնվել (լուսանկարներ)
LifestyleԱՄՆ Իրվայն նահանգի (Կալիֆոռնիայի) բնակչուհին երեխա-ուրվական է լույս աշխարհ բերել: Այդպես են անվանում այն երեխաներին, ովքեր ծնվում են գործնականում առանց արյուն՝ արդյունքում վերջիններիս մաշկի գույնը դառնում է մահացու սպիտակ երանգի: Բժիշկները, որպես կանոն, չեն կարողանում բացատրել այս երևույթի պատճառները, սակայն նրանց հաջողվել է փրկել փոքրիկի կյանքը:
Նորածին աղջկա հոր խոսքով, երբ առաջին անգամ ինքը տեսել է աղջկան արդեն իսկ հասկացել է, որ նրա հետ ինչ-որ բան այն չէ: Բժիշկները փորձել են աղջկանից արյուն վերցնել՝ հետազոտություններ իրականացնելու համար, ակայն կարողացել են ընդհամենը մեկ կաթիլ արյուն դուրս բերել՝ այն էլ ոտքի հատվածից:
Այդ ամենից հետո բժիշկները անհապաղ միջոցներ են ձեռնարկել՝ արյուն մատակարարելով աղջկան և այդ կերպ փրկելով վերջինիս: Հետաքրքական է, որ մայրը նախապես զգացել է, որ պտղի հետ ինչ-որ բան այն չէ, քանի որ նրա խոսքով արդեն վերջին շաբաթներին երեխան դադարել էր ակտիվորեն շարժվել արգանդում:
2012 թվականին էլ բժիշկներին հաջողվել էր փրկել մի փոքրիկ բիրտանացու, ով նույնպես առանց արյուն էր լույս աշխարհ եկել:

