Հայաստանում ծառայությունների սակագներն անփոփոխ են մնացել
ЭкономикаՀայաստանի բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2015թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արձանագրված սակագների անփոփոխ ընդհանուր մակարդակի պայմաններում հանրապետությունում գրանցվել է կենցաղային բնույթի և հանրային սննդի ծառայությունների սակագների, համապատասխանաբար, 0.8 տոկոս և 3.6 տոկոս հավելաճ: Դրան զուգընթաց, տրանսպորտի ծառայությունն երի սակագների մակարդակը նվազել է 2.3 տոկոսով (կապված օդային տրանսպորտով ուղևորների փոխադրավարձի 9.6 տոկոս նվազման հետ), մշակույթի ոլորտի և հանգստի կազմակերպման ծառայություններինը՝ 0.6 տոկոսով, իսկ բնակարանային-կոմունալ, բուժսպասարկման, կապի, կրթության համակարգի, իրավական ու բանկային ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, հանրապետության դիտարկված 11 քաղաքներից 4-ում 2015թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.1-0.3 տոկոս հավելաճ, 6-ում՝ 0.2-0.1 տոկոս նվազում, իսկ մայրաքաղաքում պահպանվել է ծառայությունների սակագների նախորդ ամսվա մակարդակը: