Ինչպե՞ս խնամել ձեռքերը ձմռանը
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Կարևոր է ուշադրություն դարձնել ձեռքերի խնմաքին ձմռանը, քանի որ մաշկը չորանում է։
Մեթոդներից մեկը համարվում է պարաֆինով թերապիան: Դրա համար անհրաժեշտ է գնել 2 կգ կոսմետիկ պարաֆին և այն լուծել ջրի մեջ, դնել ձեռքերը լուծույթի մեջ, այնուհետև հագնել նուրբ ձեռնոցներ: Այս գործողությունը ցանկալի է իրականացնել քնելուց առաջ:
Բացի այդ կարելի է խնամել ձեռքերը կիտրոնով: Պարզապես կիտրոնը բաժանեք 2 մասի և ձեռքերը դրեք դրա մեջ 7-10 րոպե:
Կարելի է նաև մեկ բաժակ տաք ջրի մեջ լցնել 1 թեյի գդալ սոդա, 1 ճաշի գդալ մեղր, 2 կաթիլ լավանդայի յուղ: Ձեռքերը պահեք լուծույթի մեջ 15 րոպե, եթե ջուրը սառի, կարելի է ավելացնել տաք ջուր: Այս գործողությունները իրականացնելով թեկուզ շաբաթական մեկ անգամ Դուք կունենաք գեղեցիկ, խնամված և թարմ ձեռքեր: