Փրկարարները հայտնաբերել են Այգեպար-Վերին Կարմիրաղբյուր ճանապարհին մոլորված վարորդին
ОбществоՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 9-ին` ժամը 23.07-ին, տեղեկություն է ստացվել, որ Բերդ-Այգեպար ավտոճանապարհի մոտակայքում ավտոմեքենան անտեսանելիության պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարո ւթյունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հետադարձ կապով պարզվել է, որ ավտոմեքենայի վարորդը մոլորվել է: Հրշեջ-փրկարարներն իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ: Ժամը 07.44-ին հրշեջ-փրկարարներն Այգեպար-Վերին Կարմիրաղբյուր ավտոճանապարհի մոտակայքում հայտանբերել են ցեխակույտում արգելափակված «Օպել Աստրա» մակնիշի 34 DP 656 պետհամարանիշով ավտոմեքենան և վարորդ՝ 1995թ. ծնված Հ. Ն.-ին:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: