Ազատազրկված անձանց տեսակցությունների թիվը կավելանա
ОбществоՀՀ քրեական օրենսգրքում կատարվող փոփոխություններով ազատազրկված անձանց համար կավելանա տեսակցությունների թիվը: Ներկայացնելով կառավարության ընդունած որոշոմը՝ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ առաջարկվող փոփոխության համաձայն, դատապարտյալներին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է առնվազն 1 կարճատև տեսակցություն՝ մինչև 4 ժամ տևողությամբ և երկու ամսվա ընթացքում առնվազն 1 երկարատև տեսակցություն՝ մինչև 3 օր տևողությամբ:
Միաժամանակ, հոդվածում նշված կարգավորումներից բացառություն է նախատեսվում առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրվող տեսակցությունների դեպքում, այն է՝ տարվա ընթացքում առնվազն երեք կարճատև և մեկ երկարատև տեսակցություն:
«Այդ դեպքում հաշվի չի առնվում առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց կարգավիճակով պայմանավորված առանձնահատկությունները,- «
Ներկայիս իրավակարգավորման շրջանակներում խաթարվում է վերջիններիս կապը ընտանիքի և արտաքին աշխարհի հետ, որը կարող է ուղեկցվել բազմաթիվ հոգեբանական խնդիրներով՝ բարձրացնելով կրկնահանցավորության ռիսկերը, ինչպես նաև ոտնահարելով դատապարտյալի ընտանիքի անդամների, առավելապես երեխաների` ծնողների հետ շփման իրավունքը:
«Քրեակատարողական օրենսգրքի 92-րդ հոդվածի 2-րդ մասը կլրացվի նոր խմբագրությամբ, արդյունքում առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց կտրամադրվի հավելյալ քանակությամբ տեսակցություններ: Սա ի դեպ, նաև միջազգային օրենսդրության պահանջն է»,- նշված է հիմնավորման մեջ: