Ժողովրադական բաղադրատոմս՝ ասթման, բրոնխիտը և թոքերի հիվանդությունները բուժելու համար
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Թոքերի հիվանդությունները կարող են առաջանալ ծխելուց, վարակներից, ալերգիաներից։ Հաճախ մարդիկ տառապում են թոքերի տարբեր հիվանդություններով, որը չեն կարողանում բուժել և վիճակը գնալով ավելի է վատանում։
Ներկայացնում ենք ժողովրդական բաղադրատոմս, որը դարեր շարունակ կիրառվում է թոքերի հիվանդությունների բուժման համար։ Այն բուժում է ասթման, բրոնխիտը և թոքերի մյուս հիվանդությունները։
Անհրաժեշտ բաղադրիչները՝
• 7 ճաշի գդալ մեղր
• 2 կիտրոն
• 2 բաժակ թխկենու օշարակ
• Մոտ 5կգ կարմիր սոխ
• 1,5լ ջուր։
Պատրաստման եղանակը
Թխկենու օշարակը լցնել մեծ տարայի մեջ և տաքացնել՝ հասցնելով միջին ջերմության։ Ավելացնել կտրատած սոխը և եփել մի քանի րոպե, ապա ավելացնել ջուրը։ Այս խառնուրդը եփել ցածր կրակով այնքան՝ մինչև մնա ջրի մեկ երրորդը։ Վերցնել կրակից և թողնել սառչի, այնուհետ ավելացնել կիտրոնի հյութն ու մեղրը։ Այս ողջ խառնուրդը թողնել 1 գիշեր։ Առավոտյան քամել հյութը և լցնել ապակե շշի մեջ։
Օգտագործման եղանակը
Այս ըմպելիքից պետք է խմել 1 ճաշի գդալ՝ ուտելուց առաջ։ Շարունակել պրոցեդուրան այնքան, մինչև ամբողջությամբ հիվանդությունը կանհետանա։