«ՀԺ». Երեկ ռուսական ռուբլին գրանցեց բացարձակ «հակառեկորդ». պատմության ընթացքում այն երբեք այդքան արժեզրկված չի եղել
Երեկ ռուսական ռուբլին գրանցեց բացարձակ «հակառեկորդ»՝ մեկ դոլարի գինն անցավ 38 ռուբլուց: Իր պատմության ընթացքում ռուսական ռուբլին երբեք այդքան արժեզրկված չի եղել՝ նույնիսկ 2008-2009 թթ. Համաշխարհային ճգնաժամի ժամանակ: Գրում է «ՀԺ»-ն:
Սա բարդ իրավիճակ է ստեղծում ՀՀ բնակչության համար, քանի որ Հայաստան մտնող մասնավոր տրանսֆերտների ավելի քան 80 տոկոսը գալիս է Ռուսաստանից:
Ռուբլու արժեզրկման հետևանքով նվազում է այդ տրանսֆերտների ծավալները, ինչը չափազանց մեծ նշանակություն ունի բնակչության գնողունակության տեսանկյունից:
Տարեկան ՌԴ-ից միայն բանկային համակարգով Հայաստան է ուղարկվում ՀՀ բյուջեին հետ համեմատելի գումար՝ մոտ 2 մլրդ դոլարին համարժեք ռուբլի:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: