Արման Նավասարդյանը՝ «Սուպեր մամա» և «Սիրո գործակից» ֆիլմերի և ապագա ծրագրերի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ն այսօր զրուցել է Սոս Սարգասյանի անվան պետական համազգային թատրոնի դերասան Արման Նավասարդյանի հետ, ով հատկապես վերջին շրջանում հանդիսատեսի կողմից սիրվեց «Սուպեր մամա» եւ «Սիրո գործակից» կատակերգական ֆիլմերով:
Մեզ հետ զրույցում դերասանը նախեւառաջ նկատեց, որ ուրախ է «Սուպեր մամա»-ի ստեղծագործական թիմի հետ կրկին համագործակցության համար. «Ես իսկապես սիրով եմ աշխատել տղաների հետ, դեռ էն գլխից՝ «Սուպեր մամայից» հետո ինձ թվում էր, որ մեր համագործակցությունը շարունակություն կունենա, քանի որ կարծում եմ, որ մեր համատեղ աշխատանքը ստացվում է. մենք միտված ենք պրոֆեսիոնալ աշխատելուն ու որակյալ գործ ստեղծելուն, հույս ունեմ, որ սա մեր վերջին համատեղ աշխատանքը չի լինի: Հատկապես ուզում եմ նշել, որ ես մեր համագործակցությունից պրոֆեսիոնալ բավականություն եմ ստացել»,- նշեց Արման Նավասարդյանը:
Մեր այն հարցին, թե այդ երկու ֆիլմերից որի՞ն է ավելի շատ նախապատվություն տալիս Արման Նավասարդայանը, պատասխանեց. «Երեւի թե «Սուպեր մաման» ինձ համար մի փոքր ավելի գերակշռում է, բայց դա ասում եմ զուտ իմ նախասիրությունից ելնելով: Իհարկե, սա չի նշանակում, որ «Սիրո գործակիցը» զիջում է «Սուպեր մամային», պարզապես ես որպես հանդիսատես ավելի շատ սիրել եմ «Սուպեր մաման»: Երկու ֆիլմերում էլ կան միմյանց լրացնող տարրեր, բաներ կան, որ առաջին ֆիլմում եմ ավելի շատ հավանել, բաներ կան՝ երկրորդ ֆիլմում ավելի վարժ էր արված, այնպես որ, որակային իմաստով, ինչ խոսք, այդ երկու ֆիլմերը մեկը մյուսին չեն զիջում»:
Շարունակությունը՝ այստեղ: