«Ժողովուրդ». Հերմինե Նաղդալյանը «շքախմբով» մեկնել է Օսլո
Աժ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը օրերս, «Ժողովուրդ»-ի տեղեկացմամբ «շքախմբով» մեկնել է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո՝ մասնակցելու ԵԽԽՎ ԱԺ նախագահների հանդիպմանը:
Նադալյանը Օսլո է մենկել ոչ թե միայնակ, ինչպես օրենքով է նախատեսված, այլ պատվիրակությամբ նրան ուղեկցողներ են եղել:
«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ Հերմինե Նաղդալյանին Օսլոյում ուղեկցել են ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն ու ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիյագովը:
Թե ինչու է ԱԺ փոխխոսնակ Նաղդալյանը նման կազմ ընտրել՝ այդ ժողովին մասնակցելու համար, թերթին այդպես էլ չհաջողվեց պարզել, քանի որ նրա հեռախոսն անջատված էր:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: