Որպեսզի սահմանն անառիկ լինի, զինվորի թիկունքն` ամուր. դպրոցականները նամակներ փոխանցեցին զինվորներին
ОбществоԿոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի 4-րդ հիմնական դպրոցի աշակերտները խրախոսական նամակներ են գրել ՀՀ զինծառայողներին:Դպրոցում այդ առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ դպրոցականները նամակները հանձնեցին երգիչ, երգահան, արցախյան պատերա զմի ազատամարտիկ Դավիթ Ամալյանին` դրանք զինվորներին փոխանցելու համար:
Դեկտեմբերի 26-ին Տավուշի զորամասերից մեկում համերգ կկայանա հայրենիքի սահմանն անառիկ պահող զինվորների համար: Ելույթ կունենան հայրենասիրական երգերի կատարողներ Դավիթ Ամալյանը, Մրոն, Մկրտիչ Մկրտչյանը (Մակիչ) և Լեյլա Սարիբեկյանը: