Ազնավուրի փարիզյան համերգը հնարավոր կլինի ձեռք բերել սկավառակի տեսքով
ОбществоՖրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի փարիզյան համերգիներից մեկը դեկտեմբերի 11-ից հնարավոր կլինի ձեռք բերել սկավառակի տեսքով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ազնավուրի պաշտոնական ֆեյսբուքյան էջը, երգչի`Փարիզի Palais des Sports սրահում կայացած համերգի տեսագրությունը հնարավոր կլինի ձեռք բերել CD, DVD, Blu-ray ձևաչափերով:
Ազնավուրի պաշտոնական էջում հայտնվել է նաև սկավառակի վերաբերյալ տեսանյութ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գերմանաֆրանսիական Arte հեռուստաալիքը 2016 թվականի հունվարի 3-ին կցուցադրի ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի` սեպտեմբերի 15-ին կայացած համերգը:
Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրն այս տարվա սեպտեմբերի 15-27-ն ընկած ժամանակահատվածում Փարիզի Palais des Sports սրահում հանդես է եկել միանգամից վեց համերգով: Ազնավուրը կատարել է իր ամենահայտնի և նոր` «Encores» ալբոմի ստեղծագործությունները:
Նշանավոր ֆրանսահայ երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ինՓարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոնձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում< /i> Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլմիջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: Լեգենդար երգիչը հոկտեմբերի 10-ին համերգով հանդես է եկելՀայաստանում, այցի ընթացքում եղել տարբեր վայրերում և հարցազրույց է տվել «Արմենպրես»-ին:
Charles Aznavour - Live au Palais des Sports 2015Sortie ce vendredi 11 décembre en CD, DVD & BLU-RAY du Live au Palais des Sports 2015 de Charles Aznavour.
Posted by Charles Aznavour on 9 декабря 2015 г.