ԿԸՀ-ի մոտ ավարտվեց Մարդու իրավունքների օրվան նվիրված երթը
ОбществоՄարդու իրավունքների պաշտպանության օրվա առիթով մի խումբ անձինք Ազատության հրապարակից երթով շարժվեցին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով: Նրանց առաջնորդում էին ԱԺ ՀԱԿ խմբակցության ղելավար Լևոն Զուրաբյանը, պատգամավորներ Արամ Մանուկյանը, Զարուհի Փոստանջյանը, «Ժառանգություն» կուսակցությունից Արմեն Մարտիրոսյանը, այլք:
Երթի սկզբում Ազատության հրապարակում ոստիկանների ու ցուցարարների միջև քաշքշուկ սկսվեց, քանի որ ցուցարարները ցանկանում էին վրան տեղադրել, իսկ ոստիկանները չթույլատրեցին: Արդյունքում բերման ենթարկվեց 3 անձ:
ԿԸՀ-ի դիմաց հավաքված ցուցարարներին Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ մինչև դեկտեմբերի 11-ը` ժամը 18:00-ն, իրենք պետք է ներկայացնեն դեկտեմբերի 6-ի հանրաքվեն անվավեր համարելու պահանջ: «Ես կարծում եմ այն, ինչ ուզում էինք ասել, արդեն ասել ենք, ինչ պետք էր, արեցինք»,-եզրափակեց նա: