Մեկ տարում ԱՄՆ դոլարը Հայաստանում թանկացել է 14.2 տոկոսով
ЭкономикаԱյս տարվա նոյեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 480.1 դրամ, որը գերազանցել է 2014թ. նոյեմբերի համապատասխան ցուցանիշը 14.2 տոկոսով (420.5 դրամ):
Ինչպես տեղեկացավնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, 2015թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի, համապատասխանաբար, 0.6 տոկոս և 1.6 տոկոս հավելաճ (ԱՄՆ դոլարն արժևորվել է):
2015թ. նոյեմբերին 2014թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ընդհանուր մակարդակի տոկոս 1.8 տոկոս նվազումն ուղեկցվել է հաշվարկային փոխարժեքի 3.6 տոկոս հավելաճով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպառողական գները և հաշվարկային փոխարժեքն աճել են, համապատասխանաբար, 1.5 տոկոսով և 3.7 տոկոսով: