Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 68-րդ նիստին
ЭкономикаՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 10-ին Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 68-րդ նիստի աշխատանքներին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, լիագումար նիստի օրակարգում ընդգրկված են տնտեսական փոխգործակցության տարբեր ոլորտներին ու ուղղություններին վերաբերող մոտ երկու տասնյակ հարցեր: