«Հրապարակ». «ՀԱԿ-ԲՀԿ դաշինքի հայտարարությունները փոթորկել են մարզային ՀՀԿ-ականների անդորրը»
ՀԱԿ-ԲՀԿ դաշինքի մարզային այցելությունների մասին հայտարարությունները փոթորկել են մարզային ՀՀԿ-ական իշխանիկների անդորրը: Գրում է «Հրապարակ»-ը:
Դա ընդունվել է որպես մարտահրավեր, և այս օրերին աննախադեպ ակտիվությամբ փորձում են ՀՀԿ-ի շուրջ կենտրոնացնել մարդկանց:
Արագորեն ցուցակագրում են, թե մարզերի բնակիչներն ինչ սոցիալական խնդիրներ ունեն, ու խոստանում են շուտափույթ լուծում: Պատահական չէր նաև կառավարության նիստին Հովիկ Աբրահամյանի՝ սահմանամերձ գոտիների խնդիրներին անդրադառնալու խոստումը:
Չնայած մարզպետների անհանգստությանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը թերթի լրագրողի հետ զրույցում ասել է, թե այդ թեման իրեն չի հետաքրքրում և մտահոգվելու խնդիր չունի:
Շարունակությունը' թերթի այսօրվա համարում: