Դեկտեմբերին կանցկացվի ՀՀ ԶՈՒ պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի զորակոչը
ОбществоՀՀ կառավարության ընդունած որոշմամբ դեկտեմբերին նախատեսվում է անցկացնել ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տարեկան սպաների զորակոչը:
Որոշմամբ ծառայության ժամկետը սահմանվում է երկու տարի:
ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը նշեց, որ նույն որոշմամբ, սահմանված ժամկետում` դեկտեմբերին, կզորացրվեն ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայությունն անցած բժշկական կազմի սպաները: