Սիրային գուշակություն
LifestyleԵրազ ընտրյալի մասին
Վերցրու պինդ եփած ձու, դափնու տերեւ, ջուր եւ վարդի թերթիկներ: Ուղիղ կեսգիշերին ձուն կեր, դափնու երկու տերեւը թրջիր վարդաջրով եւ խաչի տեսքով դիր բարձիդ տակ: Երազում կտեսնես այն տղամարդուն, ում հետ պետք է ամուսնանաս:
Որթատունկով գուշակություն
Փետրվարի 14-ին ուռենու մի քանի ճյուղ կտրիր: Ընտրիր դրանցից մեկն ու առանց ուժերդ խնայելու փորձիր կոտրել այն: Եթե ճյուղը պարզապես ծալվում է, ապա քո հարսանիքն ընթացիկ տարում կլինի: Իսկ եթե ճյուղն աղմուկով կոտրվում է, ապա պետք չէ առաջարկության սպասել:

Լուսանկարով գուշակություն
Վերցրու տղամարդու նկարն ու թելից կախված ոսկե մատանի: Պահիր մատանին լուսանկարի վրա եւ աշխատիր ձեռքդ չշարժել: Եթե նա սկսի շրջանաձեւ պտտվել, ապա լուսանկարի տղամարդը քո ընտրյալը կլինի: Եթե մատանին ուղիղ գծով պտտվի, հարսանիք կլինի, սակայն ոչ շուտ:
Իսկ եթե խելք ունես, պարզապես ժամանակին պառկիր քնելու: