Պետությունը խրախուսում է Հայաստանում բարձրորակ հոլանդական վարդերի աճեցման ծրագրին
ЭкономикаԿառավարության որոշմամբ «Արմյանսկիյ Ուրաժայ» ՍՊԸ-ին տրվեց ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը գործադիրի նիստում նշեց, որ ընկերությունը գործունեություն է ծավալում ջերմոցային տնտեսության ոլորտում և նախատեսում է զբաղվել հոլանդական վարդերի աճեցմամբ: «Բարձրորակ հոլանդական վարդերի աճեցման համար ջերմատունը հարկավոր է համալրել անհրաժեշտ սարքավորումներով, այդ թվում՝ լուսավորման համակարգերով, որոնք ներմուծվում են Նորվեգիայից, ինչպես նաև վարդերի սածիլներով, որոնք ներմուծվում են Նիդերլանդներից»,- ասաց փոխնախարարը:
Ակնկալվում է, որ արտոնությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար: