Չեռնոբիլ. 29 տարի անց (լուսանկարներ)
LifestyleԸնդունված վարկածի համաձայն` պայթյունը տեղի է ունեցել ապրիլի 26-ին` գիշերը 1:23 րոպեին, երբ հերթափոխի աշխատակիցները երկու տարի առաջ շահագործման հանձնված չորրորդ ռեակտորի վրա ծրագրային փորձ են իրականացրել: «Պրավդա»-ն հայտարարեց. «Վթարը տեղի է ունեցել աշխատակիցների մի շարք սխալների հետևանքով»: Պայթած ռեակտորի, զոհերի եւ 2 մլրդ ռուբլի կորստի մեղքն ամբողջովին բարդեցին ատոմակայանի աշխատակիցների եւ ղեկավարության վրա:
Միայն տարիներ անց գաղտնազերծվեց 1986 թվականի հուլիսի 3-ի ԽՄԿԿ Քաղբյուրոյի նիստի արձանագրությունը. «Հույժ գաղտնի: Միակ օրինակ: Պարզվում է, որ ՉԱԷԿ չորրորդ ռեակտորը (նմանատիպ ռեկատորներն ապահովում են Ռուսաստանի ատոմային էներգիայի 50 %, դրսում դրանք չեն օգտագործում) մի շարք կառուցվածքային թերություններ է ունեցել»: Սակայն խորհրդային տարիներին խորհրդային տեխնիկան «ամենահուսալին եւ ամենահզորն» էր, ուրեմն պետք էր այլ մեղավորներ փնտրել:































