Հայաստան եկած սիրիահայերի 40 տոկոսը խիստ կարիքավոր վիճակում են. Հրանուշ Հակոբյան
ОбществоՎերջին շրջանում Հայաստանում նկատվում է սիրիահայերի հոսք՝ կապված Սիրիայում վտանգավոր զարգացումների եւ ռազմական գործողությունների հետ:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց, որ տեղական, սփյուռքահայ եւ միջազգային կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքի արդյունքում փորձում են լուծում գտնել սիրիահայ գաղթականների խնդիրներին: «Նոր եկողների մեծ մասն ավելի աղքատ են, ավելի վախեցած: Նրանք կորցրել են գրեթե ամեն ինչ: Նրանց համար ավելի շատ օգնություն պետք է տրամադրվի: Դրա համար էլ 2016 թվականի ծրագրերը նախատեսելիս մենք պետք է առավել թիրախավորված աշխատենք: Նրանք, ովքեր հաստատվել են, աշխատում են եւ կարողան ում են ապրել, իրենց տրամադրվելիք օգնությունն էլ պետք է տանք ավելի անկարողներին»,- ասաց Հրանուշ Հակոբյանը՝ նշելով, որ Հայաստանում գտնվող սիրիահայերի 30-40 տոկոսը խիստ կարիքավոր են: Նրանցից շատերի բնակարանային հարցերը դեռեւս լուծված չեն: Բազմաթիվ սիրիահայեր էլ չունեն ոչ փող, ոչ էլ աշխատանք: