11 ամիսների կտրվածքով ԾԻԳ-երի բարձ կատարողական է արձանագրվել
ЭкономикаՀՀ վարչապետի մոտ կայացած ԾԻԳ-երի 11 ամսվա կատարողականների քննարկման արդյունքներով մի շարք ծրագրերի գծով կանխատեսվում է բարձր կատարողական, որը պահանջում է լրացուցիչ համաֆինանսավորման միջոցների նախատեսում:
Այդ նպատակով կառավարությունը փոփոխություններ և վերաբաշխումներ կատարեց «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում, ինչպես նաև դրանից բխող համապատասխան կառավարության որոշման մեջ:
Գործադիրի նիստում ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի մոտ 2015 թվականի դեկտեմբերի սկզբին կայացած ԾԻԳ-երի 11 ամսվա կատարողականների քննարկման արդյունքներով, ինչպես նաև իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերով սպասվող տարեկան կանխատեսումներով պայմանավորված լրացուցիչ համաֆինանսավորման նախատեսման հետ:
«Նախագծի ընդունումը նպատակաուղղված է արտաքին աղբյուրներից ստացվող միջոցներով իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի բնականոն ընթացքն ապահովելու, պահանջվող լրացուցիչ համաֆինանսավորման միջոցները նախատեսելու և ծրագրերի նախատեսված կատարողականներն ապահովելու համար: Կան նաև ծրագրեր, որոնց կանխատեսվող կատարողականը, օբյեկտիվ պատճառներով պայմանավորված, որոշակիորեն տարբերվելու է տարեկան նախատեսված ցուցանիշներից, որի արդյունքում դրանց գծով կատարվել են համապատասխան վերաբաշխումներ»,- ասաց Խաչատրյանը:
Իր հերթին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադառնալով ԾԻԳ-երի բարձր կատարողականին` նշեց, որ սա հետևողական աշխատանքի արդյունք է և միջազգային բոլոր ծրագրերը 100 ու ավելի տոկոսով այս տարի կատարվելու են: