Հաստատվեց ՀՀ 2016 թ. պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումների նախնական տարբերակը
ЭкономикаՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» կառավարության որոշման նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի և ՀՀ 2016թ. պետբյուջեի կատարման եռամսյակային համամասնությունների խոշորացված ցուցանիշների նախագծին:
ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը կառավարության անդամ գործընկերներին առաջարկեց մինչև դեկտեմբերի 15-ը ներկայացնել առաջարկություններ, իսկ մինչև դեկտեմբերի 20-ը՝ գնումների անվանացանկը, որպեսզի 2016թ.-ի հունվարի 1-ից սկսած գործադիրն ունենա հստակ ծրագիր:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ նշեց, որ գրավոր հանձնարարականներ կտրվեն բոլոր նախարարություններին, գերատեսչություններին՝ հնչեցրած ժամկետներում առաջարկությունները ներկայացնելու համար: