ՎԶՄԲ-ի տրամադրած վարկային միջոցները կուղղվեն ՀՀ կառավարության բարեփոխումների իրականացմանը
ЭкономикаՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015 թվականի դեկտեմբերի 10-ին ստորագրված «Զարգացման քաղաքականության երրորդ վարկ» վարկային համաձայնագրին: Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել բյուջետային վարկ` 50 մլն ԱՄՆ դոլարի չափով:
ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատյանը նշեց, որ ծրագրի երրորդ ֆինանսավորման նպատակն է օժանդակել ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին հետևյալ հիմնական ուղղություններով՝ հարկաբյուջետային, սոցիալական և շրջակա միջավայրի կայունության խթանում և մրցունակության ամրապնդում:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորեց ընդունված որոշումը և նշեց. «Իրոք, մեծ աշխատանք է կատարվել և այս պարտավորություններն ավարտելուց հետո գումարը հատկացվել է: Ես ողջունում եմ»,- ասաց ՀՀ վարչապետը: