Համաշխարհային բանկը Հայաստանում 2016-ին կանխատեսում է 2.2 տոկոս աճ
ЭкономикаՀամաշխարհային բանկը Հայաստանում 2016 թվականին կանխատեսում է 2.2 տոկոս տնտեսական աճ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` 2017-ին կանխատեսվում է 2.7 տոկոս տնտեսական աճ: «Հետաքրքիր է, որ այս անգամ մեր կանխատեսումը համընկնում է կառավարության կանխատեսմանը, որովհետև այս տարի այդպես չէր: Մենք տարբեր ուղիների միջոցով են հանգում մեր եզրակացություններին: Համաշխարհային բանկը ոչ միայն ուշադրությունը կենտրոնացնում է տնտեսության զարգացումների վրա, այլ դիտարակում ենք տարածաշրջանում տեղի ունեցող տնտեսական զարգացումները»,-ասաց Լորա Բեյլին:
Նա հավելեց, որ այս պարագայում իրենց համար հիմնական գործոններ են Եվրոպայում տնտեսության դանդաղ աճը, Ռուսաստանում շարունակվող տնտեսական անկումը և նավթի գները: