«Բարի գալուստ «Հատուկ բաժին»». Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Ա.Ահարոնյանը՝ նոր հեռուստասերիալի մասին
ОбществоԴեկտեմբերի 14-ից Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում կմեկնարկի նոր՝ «Հատուկ բաժին» հեռուստասերիալը, որը, դատելով ֆիլմի անոնսից, թույլ է տալիս ենթադրել, որ ներկայացնելու է հայոց ոստիկանության համակարգի ու այդ համակարգում աշխատողների կյանքի ու գործունեության մանրամասները:
Հեռուստասերիալի ռեժիսորներn Էդգար Բաղդասարյանը և Արեն Մալաքյանն են, իսկ ֆիլմաշարի համանուն վերնագրով սաունդթրեքը հեղինակել է սիրված երգահան, դրամատուրգ, սցենարիստ և պարզապես տաղանդավոր մարդ Քրիստ Մանարյանը:
Անոնսից դատելով՝ նման ստեղծագործական կազմի կողմից կատարված ցանկացած գործ պետք է, որ անթերի լինի, սակայն սերիալի բովանդակության մասին առայժմ վաղ ենք համարում խոսել, իսկ մտահոգությունների մասին չխոսելն ամենայն հավանականությամբ մեղք կլիներ:
Այնպես որ, առայժմ մտահոգությունների մասին: Նախկինում հայաստանյան տարբեր հեռուստաընկերություններով ցուցադրված հայկական հեռուստասերիալների մասին շատ է խոսվել: Սցենարների որակից, հերոսների բառապաշարից, կեցվածքից բացի` քննադատվել են նաև հեռուստասերիալներում ներկայացվող հերոսներն ու հակահերոսները, որոնք շատ հաճախ տեղերով փոխված էին ներկայացվում:
Նվաստացվում էր իսկական հերոսների աշխատանքը և մեծարվում հակահերոսը՝ իր ուժով ու հնարավորություններով: Նմանօինակ քննադատությունները, սակայն, բախվելով իրականությանը, մասամբ գուցե չեզոքանում էին, բայց ամենավտանգավորն այն էր, որ տարիներ շարունակ մարդկանց ենթագիտոկցության մեջ հավաքվում, մնում ու կուտակվում էր այն նստվածքը, թե ուժային կառույցներն անզոր են և նրանցից ավելի զորեղ ուժ կա, որի դեմ խաղ չկա:
Քարոզչության այս ֆոնի տակ մեծացան սերունդներ, ու չնայած հեռուստաընկերությունները լիարժեքորեն կատարեցին ու գերակատարեցին իրենց առջև դրված խնդիրը՝ ապահովելով ընկերության համար այդքան անհրաժեշտ բարձր վարկանիշները, բայց այդ սև քարոզչության հետևանքները նորից մնացին ու ծանրացան իրավապահների ուսերին:
Նախկին մտահոգությունները կրկին թարմացան, երբ հայտնի դարձավ, որ հիմա էլ Հ1-ն է որոշել, այսպես ասած, «կրմինալ»-ի մասին հեռուստասերիալ ցուցադրել, ինչը և չէր կարող չառաջացնել այն պարզ հարցը, թ եինչ վերաբերմունք ունի մեր ոստիկանական համակարգը նմանօրինակ նախագծերի նկատմամբ:
«Իհարկե ոստիկանությունը սերիալին օգնել է խորհրդատվությամբ և տեխնիկական աջակցությամբ: Մեզ համար ողջունելի է նման ֆիլմեր և սերիալներ նկարահանելու գաղափարը, բայց խորհրդատվություն կա, իսկ գրաքննություն՝ ոչ»,- ասաց Ա.Ահարոնյանը:
Այնպես որ, ինչպես անոնսում է ասվում, «Բարի գալուստ «Հատուկ բաժին»» և տեսնենք, թե այս անգամ ով կլինի սերիալի հերոսը, իսկ ով՝ հակահերոսը, որի մասին մենք դեռ առիթ կունենանք զրուցելու Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ:
Արմինե Գրիգորյան