Երիտասարդը աղջիկը փորձել է նիհարել. Բժիշկներին դժվարությամբ է հաջողվել փրկել նրա կյանքը (ֆոտոշարք)
Lifestyle
Շատ հաճախ մարդիկ չափից ավելի մեծ կարևորություն են տալիս շրջապատի կարծիքին: Տասանյոթամյա ավստրալուհի Էլենին դուր չէր գալիս, որ իր դասընկերներն իրեն «Կետ» էին անվանում իր գիրության պատճառով: Ուստի, այս փաստն առիթ հանդիսացավ, որ աղջիկն իր ավելորդ քաշից ամեն գնով ազատվելու որոշում կայացնի: Իր մտադրությունն իրականություն դարձնելու համար Էլենը բնավ առողջ սննդակարգին անցում չկտարեց, այլ սկսեց միայն ձկնեղեն և բանջարեղեն օգտագործել, ապա օգտագործվող սննդամթերքի թիվը կրճատեց՝ օգտագործելով միայն խնձոր և կաղամբ: Մի քանի ամսվա ընթացքում աղջիկը շուրջ 40 կգ քաշ կորցրեց: Բնականաբար, նրա ընտանիքում վեճեր սկսվեցին, քանի որ նրա ծնողները դեմ էին աղջկա սննդակարգին: Այս սննդակարգի պատճառով աղջիկը վերակենդանացման բաժանմունքում հայտնվեց և բժիշկները միայն վերջին պահին կարողացան փրկել նրա կյանքը: Այժմ Էլենն ապաքինվում է:
(1).jpg)



