ԱՄՆ-ում արտ-մրցույթի հաղթողը աշխատանքը կցուցադրի Լուսնի վրա
ОбществоԱՄՆ-ի Սիեթլ քաղաքում հայտարարել են «Հսկայական քայլեր» գեղարվեստական մրցույթի անցկացման մասին, որի հաղթողը կկարողանա իր աշխատանքը ցուցադրել Լուսնի վրա, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Seattle Times-ին: Մասնակիցների արտ-նախագծերը պետք Է համապատասխանեն սահմանված խիստ պարամետրերին՝ քաշով չգերազանցեն 60 կիլոգրամը եւ չափով՝ 0,17 խորանարդ մետրը, որպեսզի երկու աստղագնացները դրանք կարողանան տեղադրել արբանյակի վրա: Ֆինալիստը նաեւ կստանա 10 հազար դոլար:
Ինչպես նշում Է հրատարակությունը, մրցույթի կազմակերպիչը՝ տեղի պատկերասրահի սեփականատեր Գրեգ Լունդգրենը, նախապես կոնսուլտացիա Է անցկացրել տիեզերքի ուսումնասիրման բնագավառի մասնագետների հետ: Նրանք ընդգծել են, որ գլխավոր դժվարությունը ստեղծագործության փոխադրումն Է Լուսնի վրա: Ենթադրվում Է, որ բեռը կտեղափոխվի դեպի արբանյակ հաջորդ առաքելության ժամանակ (չի ճշտվում, թե հատկապես երբ):
Արտ-նախագծերի համար թեմաները սահմանափակված չեն, հեղինակները նաեւ կարող են օգտագործել ցանկացած նյութ: Ժյուրիի կազմի մեջ կմտնեն ոչ միայն պրոֆեսիոնալ նկարիչներ եւ արվեստագետներ, այլեւ տիեզերքի յուրացման հետ կապված ընկերությունների ներկայացուցիչներ:
Լունդգրենի խոսքով՝ մրցույթը շարքային ամերիկացիներին կհիշեցնի տիեզերքի ուսումնասիրման կարեւորության եւ Լուսնի վրա իջած առաջին աստղանավորների սխրագործության մասին: