Մասնագետներն առաջարկում են կոդավորել ցերեկային ժամերին հեռարձակվող որոշ ֆիլմեր
ОбществоՀեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձանժողովն առաջարկում է ցերեկային ժամերին եթեր հեռարձակվող ֆիլմերը, որոնք պարունակում են բաց տեսարաններ, կոդավորել, որպեսզի երեխաներին հասանելի չլինեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում ա րեց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Կորյուն Առաքելյանը:
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքն արգելում է էրոտիկ ֆիլմերի և պոռնոգրաֆիայի տարածումը մինչև կեսգիշեր: Սակայն, երբեմն դժվար է որոշել, թե որն ֆիլմն է պարզապես էրոտիկ տարրեր պարունակող, որը՝ պոռնոգրաֆիկ: Նույնիսկ կան դասական ֆիլմեր, որոնք ունեն բաց տեսարաններ: Այս խնդրի լուծման ձևերից մեկը կարող է լինել կոդավորումը, այսինքն` այդ հաղորդումների վրա կոդ դնել, որպեսզի երեխային հասանելի չլինի »,- ասաց նա:
Առաքելյանի խոսքով՝ այժմ հեռուստաընկերություններում իրավիճակը նախկինի համեմատ ավելի լավ է: Կան հեռուստաալիքներ, որ սկսել են իրենց եթերները համալրել գիտական, ուսումնական հաղորդումներով: Նա նշեց նաև, որ հեռուստառադիոընկերություններու
Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքը սահմանում է հեռուստառադիոընկերությունների կարգավիճակը, կանոնակարգում է դրանց հիմնադրման, արտոնագրման և ղեկավարման կարգը, իրավունքների ու պարտականությունների առաջացման հիմքերը, հեռուստառադիոընկերությունների ստեղծման ու գործունեության ընթացքում ծագող հարաբերությունները ստեղծման ու գործունեության ընթացքում ծագող հարաբերությունները: