Պուտինը Մերկելի և Բարոզուի հետ քննարկել է ԵՄ-ի և Ուկրաինայի համաձայնագիրը
Международные новостиՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, տեղեկացնում է«Արմենպրես»-ը՝ հղում անելով Կրեմլի կայքին:
Պուտին-Մերկել հեռախոսազրույցը կայացել է գերմանական կողմի նախաձեռնությամբ: Ղեկավարները դրական գնահատական են տվել մինչեւ 2016 թվականի հունվարի 1-ը ԵՄ-ի եւ Ուկրաինայի միջեւ ասոցացման մասին համաձայնագրի հետաձգման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը:
Կողմերը կարծիքներ են փոխանակել ԵՄ-ի պետություններին ռուսական բնական գազի մատակարարումների ապահովման հետ կապված իրադրության շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կոնսուլտացիաները շարունակել եռակողմ ձեւաչափով:
Բառոզուի հետ հեռախոսազրույցի ընթացքում նույնպես քննարկվել է ԵՄ-ի եւ Ուկրաինայի համաձայնագրի հետաձգումը: Կարեւորվել է Եվրոպային ռուսական գազի անխափան մատակարարման շուրջ երկխոսության շարունակումը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: