Կանադայում բացվել է Մուսա լեռան հերոսական ինքնապաշտպանությանը նվիրված ցուցադրություն
КультураԿանադայի Մոնրեալ քաղաքի Հոլոքոստի հիշատակի կենտրոնում բացվել է ցուցադրություն` նվիրված ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» հերոսապատումին: Ինչպես հաղորդում է կանադական առաջատար CTV հեռարձակողի Մոնրեալի ծառայությունը, ցուցահանդեսի կազմակերպիչները հույս ունեն, որ հայերի հերոսական ինքնապաշտպանության պատմությունը ոգեշնչման աղբյուր կդառնա տեղացիների համար:
«Այն պատմում է ինքնապաշտպանության պատմությունը: Այս պատությունն իրականում ոգեշնչել է հրեաներին Հոլոքոստի ժամանակ»,- նշել է Մոնրեալի Հոլոքոստի հիշատակի կենտրոնի գործադիր տնօրեն Ալիս Հերցովիչը:
Հայկական ցուցադրության նախագծողը հայազգի Մայա Ջամբազյանն է, ով մինչ այդ նույնպես ծանոթ չի եղել Մուսա լեռան պատմությանը: Կազմակերպիչներից երկու տարի ժամանակ է պահանջվել այն մանրամասն ուսումնասիրելու ցուցադրությունը ծրագրելու համար: