Կարապի լճում մեկնարկել է սահադաշտի բացումը (ֆոտո)
Lifestylestyle.news.am-ը գրում է.
Երեւանի գեղասահքի եւ թափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցի սաների ելույթով այսօր՝դեկտեմբերի 11-ին Կարապի լճում ազդարարվել է պաշտոնական բացումը։ Այնուհետեւ միջոցառումը շարունակվել է պատանի մարզիկների ցուցադրակն ելույթերով։
Նշենք, որ համապատասխան եղանակային պայմանների առկայության դեպքում սահադաշտը կգործի ամեն օր, ժամը 11.00-ից 16.30-ը: 16.30-ից 18.00 սահադաշտում սառույցի մաքրման ու մշակման պրոֆիլակտիկ աշխատանքներ կկատարվեն, որից հետո սահադաշտը կշարունակի աշխատել մինչև ժամը 23-ը: Տոմսի արժեքը չի փոխվել։ Սեփական չմուշկներով այցելության դեպքում այն 500, սահադաշտի աշխատակազմի կողմից չմուշկներ տրամադրելու դեպքում՝ 1000 դրամ է:
Մելինե Տոնոյան