Ի՞նչ խմիչք պետք է դնել ամանորյա սեղանին
Lifestylestyle.news.am-ը գրում է.
Ցանկացած ընտանիքը Ամանորը դիմավորելու իր ավանդույթներն ունի, որոնց հետեւում են ընտանիքի բոլոր ադամները։ Իհարկե, շատերը տարվա սկիզբը ազդարարում են շամպայնով լի բաժակներ բարձրացնելով, սակայն 2016-ին տարվա գլխավոր խորհրդանիշ կամակոր Հրե Կապիկը չի կարող բավարարել միայն դրանով։

Այս տարի ամանորյա սեղանին անպայման պետք է նաեւ կարմիր գինի լինի. չէ որ այն պատրաստում են խաղողից, որը Կապիկի նախընտրելի մրգերից է։ Սակայն ցուրտ ձմռանը ավելի հաճելի կլինի գլինտվեյն (տաք գինի) մատուցել, որը ոչ միայն կջերմացնի, այլեւ բարձր տրամադրություն կփոխանցի ձեր հյուրերին։
![]()
Ընդունելի տարբերակ է նաեւ լիկյորն ու դրանով պատրաստված կոկտեյլները (օրինակ՝ «Ուրախ կապիկ»)։
Այս տարի պետք է խուսափել թունդ ալկոհոլային խմիչքից, քանի որ Կապիկը չի հանդուրժի հարբած հյուրերին։

Ոչ ալկոհոլային ըմպելիքներից խորհուրդ է տրվում սեղանին ջուր, ինչպես նաեւ բնական հյութեր դնել։ Կապիկը հատկապես շոյված կլինի եթե հյուրերին մատուցեք ձեր ձեռքով պատրաստած կոմպոտները, քանի որ կապիկը միայն բնական սնունդ եւ ըմպելիքներ է նախընտրում։