Ամանորյա 15 խորամանկություն՝ կատարյալ տոն ստանալու համար (լուսանկարներ)
Lifestyleblog.1in.am-ը գրում է.
Ձեզ ենք ներկայացնում ամանորյա 15 խորամանկություններ, որոնք հնարավորություն կտան տոներն ավելի հաճելի դարձնել:
Փարթամ տոնածառ
Կանաչ գույնի զարդը Ձեր տոնածառին ավելի փարթամ տեսք կհաղորդի:
Ներքին լույս
Տոնածառի ճյուղերի խորքում տեղադրված լույսերն ինքնատիպ տեսք են հաղորդում դրան ու ստեղծում լավ տրամադրություն:
Զարդերի պահոց
Տոնածառի խաղալիքները պահեք պլաստմասսե սովորական բաժակներում: Այդպիսով անգամ ամենանուրբ խաղալիքները չեն ջարդվի:
Ամանորյա անձեռոցիկներ
Տոնական սեղանի հիանալի զարդ են:
Արդյունավետ ևս մեկ որոշում՝ խաղալիքները պահելու համար
Առավել փխրուն խաղալիքները կարող եք պահել հավկիթների համար նախատեսված ստվարաթղթե տուփերում:
Ամանորյա մատնահարդարում
Ինչպես պահել լույսերը
Ամեն անգամ լույսերը պահոցից հանելիս դրանք այնպես են խճճված լինում, որ կարգի բերելու համար երկար ժամանակ է պահանջվում: Զգեստների կախիչն օգնության կհասնի Ձեզ:
Տոնական տուփ
Նվերներից բավականություն ստանալու պահերն ավելի հաճելի կդառնան տոնական տուփի օգնությամբ:
Հարմարավետ դեկորացիա
Այն կարելի է ստանալ տոնածառի հասարակ ճյուղի օգնությամբ:
Խորամանկություն՝ տոնածառի ճյուղերի համար
Որպեսզի ճյուղերը չչորանան ու չկորցնեն վառ տեսքը, հիմքը փաթաթեք խոնավ կտորով և դրեք փոքրիկ տոպրակի մեջ:
Զարդ՝ գործվածքից
Փայտե զարդեր
Նորաձև ու գեղեցիկ զարդեր կարելի է ստանալ, օրինակ՝ պաղպաղակի փայտիկներից:
Ջահերի զարդարում
Տոնածառի խաղալիքները կարող եք կախել նաև ջահից՝ այն վերածելով իսկական տոնական լուսավորիչի:
Հսկա զարդ
Փուչիկներից ու պլաստմասսե բաժակներից կարելի ստանալ այս հսկա զարդը:
Բաժակների զարդարում
Բաժակների զարդարումն ամանորյա յուրահատուկ շունչ է պարգևում:















