Քիմ Քարդաշյանը հետույքը վիրահատական միջամտության է ենթարկել (լուսանկարներ)
LifestyleՔիմ Քարդաշյանը կրկին մամուլի ուշադրության կենտրոնում է։ Ավելի ճիշտ՝ ամեն անգամ, երբ ռեալիթի-շոուի աստղը փողոց է դուրս գալիս, պապարացիների բազմաթիվ լուսանկարներ են հրապարակում, իսկ հետո դրանք ԱՄՆ բոլոր ԶԼՄ-ների կողմից վերլուծության են ենթարկվում։


Հիմա էլ մամուլը սկսել է Քիմի հետույքով զբաղվել։ Քարդաշյան ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը Closer magazine-ին պատմել է, որ Քարդաշյանը լիպոսակցիայի է ենթարկվել (վիրահատական միջամտության շնորհիվ մարմնի որոշակի հատվածի ճարպահեռացում, օրինակ՝ փորի, կոնքի, ազդրերի)։
Քարդաշյանը 2008 թվականին (աջից)

«Քիմ Քարդաշյանն իմպլանտներ չունի։ Նա փորի ու կոնքի ճարպը տեղափոխել է ազդրերի վրա։ Նա նաեւ սպունգով ներքնազգեստ է հագնում: Եթե համեմատենք, օրինակ, 2008 թվականի լուսանկարների հետ, ապա այդ ակնհայտ կդառնա։ Նա պարզապես ցանկացել է մեծ հետույք ունենալ»,- հաղորդում է աղբյուրը։