Ամենացավոտ սպիանման դաջվածքները. եթովպիական եւ սուդանյան ցեղերի յուրահատուկ ծիսակարգերը (լուսանկարներ)
LifestyleԱյս յուրահատուկ ուռուցիկ նախշերը, որոնք զարդարում են եթովպիական Բոդի, Մուրսի եւ Սուրմա ցեղերի մարմինները, ավելին են, քան պարզապես հին վերքերի սպիներ:
Սրանք տեղի մշակույթի բարդ խորհրդանիշեր են, որոնք ներառում են ամեն ինչ՝ սիրուց մինչեւ չափահասություն եւ, թող զարմանալի չթվա, նաեւ պատկանելիություն ինչ-որ մեկին:
Բայց եթովպիական ցեղերը միակը չեն, որ այսպիսի դաջվածքներ ունեն: Օրինակ Ուգանդայում կարամոջոնգները հայտնի են իրենց բարդ դաջվածք-նախշերով, իսկ Եթովպիայի եւ Սուդանի սահմանի երկայնքով Նուեր ցեղի տղամարդիկ կրում են դաջվածքներ ճակատներին եւ համարում են տղեկից տղամարդ դառնալու բաղադրիչ մաս:
Ներկայացված լուսանկարները արված են ֆրանսիացի լուսանկարիչ Էրիկ Լաֆորգի (Eric Lafforgue) կողմից, ով ճանապարհորդել է Եթովպիայով եւ Սուդանով՝ ուսումնասիրելով նմանատիպ դաջվածքներ անելու ծիսակարգերը:
Սուրմա ցեղի բնակավայրեր այցելելու ժամանակ նա ականատես է եղել սպիների նմանվող դաջվածքների կատարման արարողությանը, որի ժամանակ օգտագործվել են փշեր եւ ածելի:
«12-ամյա աղջնակը, որի մաշկը կտրատում էին, 10 րոպեի ընթացքում ոչ մի բառ չասաց եւ չարտաբերեց ցավի ոչ մի բացականչություն,- ասում է Լաֆորգը․- Նրա մայրը օգտագործում էր փուշը, որպեսզի կաշին դուրս ձգի եւ ածելի, որպեսզի կտրատի այն»:
«Վերջում ես նրան հարցրի՝ արդյոք նրա համար դժվար չէր, երբ իր մաշկը այդ ձեւով կտրատում էին, նա պատասխանեց, որ ինքը մոտ է եղել ուշագնաց լինելուն: Դա զարմանալի էր, քանի որ արարողության ժամանակ նրա դեմքը ցույց չտվեց ցավի ոչ մի նշան, քանի որ դա ամոթալի բան էր համարվում նրանց հասկացողությամբ»:
Չնայած ահավոր ցավին, աղջիկը ինքն է նախաձեռնել այդ արարողությունը. Սուրմա ցեղի աղջիկներին չեն ստիպում անել դա: «Սպիանման դաջվածքները ցեղի մեջ նշան են գեղեցկության: Երեխաները, ովքեր գնում են դպրոց կամ ընդունում են քրիստոնեություն, սովորաբար չեն անում դա, բայց մյուսները այդ ծիսական արարողության մեջ տեսնում են ցավի հաղթահարման նշան, որը եւ նշան է ծննդաբերության ցավերը կրելու ընդունակության»:
Օմո հովտում բնակվող Բոդի ցեղը նույնպես կատարում է սպիանման դաջվածքներ եւ հաճախ օգտագործում են բուսահյութ եւ մոխիր, որպեսզի սպիները ավելի նկատելի լինեն, երբ որ վերքերը լավանան:
Բայց դրանք ոչ բոլորին են թողնում տպավորված: Նմանատիպ դաջվածքներ ունեցողները համարվում են «պրիմիտիվ մարդիկ» քաղաքաբնակ եթովպիացիների մոտ, եւ շատերը ամաչում են դրանից:
Ուրիշները, օրինակ Մուրսի ցեղում, դաջվածքները համարվում են գեղեցկության եւ ուժի խորհրդանիշ:
Սպիանման դաջվածքները հիմա էլ մեծ դեր ունեն աֆրիկյան ցեղերի կյանքում: Հարավային Սուդանի երկրորդ մեծ էթնիկ խմբի՝ Դինկա ցեղի եւ մեծամասամբ Նուեր ցեղի տղամարդիկ ունեն «գաար»՝ ճակատին 6 գծեր, որնք նշան են հասունության: Ուրիշ Նուեր ցեղի անդամներ ունեն կետագծերով արված գծեր եւ կանայք՝ նույնպես: Հարեւանությամբ ապրող Թոփոսա ցեղը նույնպես կատարում է ծիսական դաջվածքներ, բայց կոմբինացված դեմքի կետագծերով եւ մարմնի վրա արված փորագրությամբ:
Զարդեր՝ զարմանահրաշ նախշերի հետ միասին․ Սուրմա ցեղի կանայք հաճախ են կատարում շրթունքների պիրսինգ եւ շրթունքին ամրացրած ավանդական էստամպ։
Գծանշաններ. Մուրսի ցեղի տղամարդը ցուցադրում է իր կրծքի գծանշանները: Մուրսի ժողովուրդը այդ նշանները համարում են գեղեցկության ու ուժի նշան:
Հարեւաններ. Մենիթ եւ Սուրմա ցեղի ներկայացուցիչները նշաններ ունեն դեմքերի վրա, բայց չնայած որ ապրում են իրար շատ մոտ, նրանց միջեւ հաճախ թշնամանք է առաջանում։
Գեղեցկություն. Մենիթ ցեղի կինը ապրում է Օմո հովիտում։
Զանազան. որոշ ցեղեր, ինչպես Դասսանեք ցեղն է՝ նույնպես Օմո հովտից, ուշադրություն են դարձնում ուսերին, իսկ Սուրմա ցեղի ներկայացուցիչները՝ դեմքին եւ գլխին։
Ծես. Սուրմա ցեղի ծիսական արարողություն՝ օգտագործելով փշեր եւ ածելի։
Ցավոտ. չնայած որ գործողությունը ցավոտ է, աղջիկը իրեն ձիգ էր պահում, որպեսզի ամոթով չմնա իր ընտանիքի դիմաց։
Վերջնական արդյունք. արարողությունից հետո վերքերին քսում են օրգանական հյութեր եւ մոխիր, որպեսզի արագ բուժվեն եւ ավելի նկատելի դառնան սպիանման դաջվածքները։
Բարդ. նախշեր կանանց եւ տղամարդկանց համար։
Բոդի ցեղի կանայք։
Ավանդույթ. ուրիշ ցեղեր, որոնք ապրում են հյուսիսային Եթովպիայում, օգտագործում են կարագ իրենց մազերը հարդարելու համար։
Հանրահայտ դաջվածքներ։
Ավանդույթ. երկու տարբեր ցեղերի ներկայացուցիչներ։
Տարբերակիչ. Նուեր ցեղի տղամարդկանց դեմքի գծերը։
Բարդ. շարքեր եւ կետագծեր։
Քնքուշ. Թոփոսա ցեղի կին եւ տղամարդ։





















