Վթար Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին. «Ֆոլքսվագենը» հրդեհվել է, կան վիրավորներ
ОбществоՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 13.17-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար հրդեհի բռնկումով, կան տուժածներ. անրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Մ-6 ավտոճանապարհի Նոյեմբերյան-Բագրատաշեն հատվածի 27-րդ կմ-ում բախվել են «Օպել Աստրա» մակնիշի 35 TO 596 համարանիշի (վարորդ 21-ամյա Ռ. Ս.) եւ «Ֆոլքվագեն Վենտո» մակնիշի 33 SU 857 համարանիշի ավտոմեքենաները (վարորդ 29-ամյա Կ. Զ.), ինչի հետեւանքով «Ֆոլքվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան հրդեհվել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ռ. Ս.-ը, Կ. Ղ.-ը եւ «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Ա. Ա.-ը (1986 թ. ծնվ.) հոսպիտալացվել են Նոյեմբերյանի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.45-ին, մարվել` 13.55-ին:
Հրշեջ-փրկարարներն անջատել են «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի մարտկոցը եւ փակել գազի բալոնի փականը: