Դոնբասը՝ հատուկ կարգավիճակում
Международные новостиՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից ներկայացրած հատուկ կարգավիճակի և համաներման մասին օրինագծի ընդունման մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի՝ Դոնեցկի և Լուգանսկի խնդրի խաղաղ կարգավորման հարցերով լիազոր Իրինա Գերաշչենկոներկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում: Այս մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Խորհրդանշական է, որ այդ հարցը կքննարկվի սեպտեմբերի 16-ին, Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի վավերացման հետ միասին:
Համաներման օրինագիծը նախատեսում է քրեական հետապնդման և աշխարհազորայինների պատժի կանխարգելումը: Օրենքի մեջ նրանք հանդես են գալիս որպես Լուգանսկի և Դոնեցկի դեպքերի մասնակիցներ: