Ինչն է կանանց մոտ խանդ առաջացնում (լուսանկարներ)
LifestyleԽանդը բոլոր զույգերի համար բնական և անհրաժեշտ երևույթ է: Մի քանի խորհուրդներ ճգնաժամից խուսափելու համար.
Աշխատանքային գործերի մասին շատ ոգևորված մի խոսեք սիրելիի մոտ, հատկապես եթե նոր քարտուղարուհի ունեք, և նա շատ գեղեցիկ ու համակրելի է, դա հաճախ մի կրկնեք: Կամ կարող եք ասել, որ ձեր նոր քարտուղարուհին համակրելի է, չի կարող գերազանցել ձեր կնոջը, քանի որ նա անկրկնելի է:

Ձեր մանկության ընկերուհին. Ցույց տվեք ձեր սիրելիին, որ դուք իր հետ եք կիսում ձեր կյանքը, իսկ ընկերուհու հետ փորձեք մտերմացնել կնոջը ևս:

Խաղերի նկատմամբ ձեր հակումը նրա մոտ խանդ է առաջացնում: Շատ ժամանակ մի ծախսեք խաղերի վրա, իսկ երբեմն էլ նրան մասնակից դարձրեք` բացատրելով խաղի որոշ կանոններ: Փորձեք միասին խաղալ` հաճելի ժամանակ անցկացնելով:

Կինը կարող է խանդել նույնիսկ ձեր երեխաներին: Դուք ունեք որդի և որդու հետ ընկերություն եք անում, դա կարող է կնոջ համար խանդի պատճառ դառնալ, որովհետև նա ոչ միայն մայր է, այլև կին, ով նույնպես ուշադրության կարիք ունի: Ուստի միասին կազմակերպեք հաճելի ժամանցը` մեծ տեղ հատկացնելով մայրիկի կարծիքին:

Շատ մի ոգևորվեք, երբ հեռուստացույցով երևում է ձեզ համար կնոջ իդեալ կուռքը: Կիսվեք ձեր տպավորություններով կնոջ հետ` չխոցելով նրա ինքնասիրությունը:

Սպորտը. Նա կարծում է որ դուք չափազանց շատ ժամանակ եք տրամադրում սպորտին: Փորձեք սահմանափակել, որքան էլ դժվար է, կամ նրա մոտ ևս հետաքրքրություն սերմանեք:

Մեքենան. Բոլոր տղամարդկանց թուլությունն է ավտոմեքենան: Դա գիտակցելով` ավելի շատ ժամանակ տրամադրեք կնոջը, քան մեքենային:

Ձեր մայրը. Բավական բարդ հարս-սկեսուր հարաբերություններ: Երբեք համեմատականներ մի անցկացրեք ձեր կնոջ և մոր միջև: Դա ամենախոցելի կետն է կանանց համար:

Բջջային հեռախոսը. Աշխատեք անջատած պահել այն, երբ նրա հետ եք: Զանգերը ամենաանցանկալի պահին կարող են խանգարել, որը խանդի առիթ կդառնա:

Ընկերները. Երբեք առանց կնոջ մի գնացեք ընկերական խենթ հավաքույթներին:

Ձեր հավատարիմ ընկերը` շունը. Նա միշտ ասում է, որ դուք ավելի ուշադիր եք շան նկատմամբ, քան իր: Բացատրեք, որ ամեն մեկն իրենց տեղն ունեն:

Ձեր քույրը. Եթե դուք շատ մտերիմ եք նրա հետ և կիսում եք բոլոր գաղտնիքները: մտերմացրեք նաև ձեր կնոջը և քրոջը: Նրանք լավ ընկերուհիներ կլինեն:

Անծանոթ գեղեցկուհին. Միասին քայլելիս աշխատեք շուրջը քիչ նայել և գեղեցիկ աղջիկների մասին զուսպ արտահայտվել:
