Ազատվում ենք որովայնի ճարպաշերտից. չորս պարզ վարժություն (լուսանկարներ)
LifestyleՀարթ եւ սլացիկ որովայնը շատ հաճախ տրված չի լինում անգամ մարմնի նիհար կառուցվածք ունեցող աղջիկներին: Բանն այն է, որ կնոջ կառուցվածքային առանձնահատկություններից ելնելով՝ ճարպերն ամենից հաճախ մարմնի այդ հատվածում են կուտակվում: Ստորեւ ներկայացնում ենք յոգայի մի քանի պարզ վարժություն, որը թույլ կտա պիրկ եւ գեղեցիկ որովայն ունենալ: Յուրաքանչյուր վարժություն պետք է կատարել երեք անգամից ոչ ավելի` պահելով 8-10 վայրկյան:
Վարժություն N1
Նստել գետնին, ոտքերը պարզել առաջ, մոտեցնել միմյանց, իրանը մի փոքր հետ տանել, բարձրացնել ու առաջ տանել ձեռքերը, ապա բարձրացնել ոտքերն այնպես, որ ծնկները հավասարվեն ձեռքերի մակարդակին, որպեսզի մարմինը ստանա V տառի տեսք: Մնալ այս դիրքում 8 կամ 10 վայրկյան:

Վարժություն N2
Պառկել դեմքով դեպի հատակն այնպես, որ մարմինը ուղիղ գծի տեսք ստանա, այնուհետեւ հենվելով ձեռքի դաստակների ու ոտքի թաթերի վրա՝ ձախ ոտքը ծալել դեպի դեմքը, ինչպես ցույց է տրված նկարում: Մնալ այս դիրքում 10 վայրկյան, այնուհետեւ նույնը կատարել աջ ոտքով:

Վարժություն N3
Ուղիղ կանգնել, ոտքերը բացել ուսերի լայնությամբ, ձեռքերն իջեցնել ներքեւ: Ձախ ոտքն առաջ դնել ու ծալել՝ աստիճանաբար իջեցնել աջ ոտքն այնպես, որ այն չդիպչի հատակին: Ուղղել որովայնը, ձեռքերը վեր բարձրացնել ու մնալ այս դիրքում 8-10 վայրկյան, այնուհետեւ կրկնել վարժությունը մյուս ոտքով:

Վարժություն N4
Պառկել փորի վրա, ձեռքերը՝ ափերով դեպի հատակը, դնել որովայնի մոտ: Հենվելով ձեռքերի վրա` հատակից բարձրացնել որովայնը եւ կրծքավանդակը` աշխատելով հետ տանել դրանք:
