Օրվա բաղադրատոմս. Ռաֆաելլո
LifestyleԲաղադրությունը`
Սպիտակ շոկոլադ- 95 գրամ
Սերուցք (33% յուղայնությամբ և ավելի) – 60 մլ
Կարագ – 25 գրամ

Կոկոսի փաթիլներ- 75 գրամ
Նուշ – 24 հատ
Աղ- մի պտղունց
Պատրաստման եղանակը`
Սպիտակ շոկոլադե սալիկները կտրատել, վրան լցնել սերուցք, դնել կրակի վրա և թողնել մինչև եռա և միատարր զանգված ստանալ: Ապա թողնել սառի ավելացնել 15-20 գրամ կոկոսի փաթիլներ, աղ և կարագ, խառնել և դնել սառնարան:

Նուշը մաքրել և մի փոքր տապակել: Ափսեի մեջ լցնել կոկոսի փաթիլները, ապա մեկ թեյի գդալ ստացված զանգվածը, մեջտեղի մասում դնել նուշը և կոկոսի փաթիլների օգնությամբ գնդակներ պատրաստել:


