Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Սառը գլխով

Կեղծիքներից անցել է մեկ շաբաթ: Զգացմունքայնությունն իր դիրքերը զիջել է սթափությանը և հարկ է անդրադառնալ մի քանի կետերի, որոնք պայմանավորեցին ընտրական գործընթացը ու դրանում տեղ գտած արգահատելի երևույթները:

Այն, որ իշխանությունները կեղծելու էին հանրաքվեն, դա ոչ մեկի համար գաղտնիք չէր. պարզապես մի փոքրիկ տարբերություն կար նախորդ ընտրությունների համեմատ: Իշխանությունն իր համապատասխան օղակների, այդ թվում` բոլշևիկյան գործելաոճի` ԿԳԲ-ի միջոցով, որն այդպես էլ ԱԱԾ չդարձավ, լուրեր էր տարածում, թե Ս.Ս.-ը ինքն էլ է հոգնել իր նախաձեռնությունից և թողնելու է իրական քվեարկություն կատարվի: Սա, իհարկե, փափուկ բարձ էր և չի կարելի ասել, որ հավատացողներ չունեցավ:

Իհարկե ունեցավ, բայց ոչ այն աստիճանի, որքան կուզեին գաղափարի հեղինակները: Հետընտրական գործընթացներն առաձնապես ոչինչ չեն տա, դա կլինի ԿԸՀ նիստ, թե Սահմանադրական դատարանում անցկացվող դատ: Սա Հայաստանն է` իր բոլոր քրեականացված ապարատներով:

Իրականում կուզենայի անդրադառնալ մի հարցի. հնարավո՞ր էր Ոչ-ի հաղթանակը: Միանգամից պատասխանենք. այո', հնարավոր էր, և գանք հիմնավորումներին: Որքան զարգանում են տեղեկատվական տեխնոլոգիաները և մեդիամիջոցները, այդքան ավելի դժվար է լինում ընտրություն կեղծելը կամ ուզած թիվը նկարելը: Այս հանրաքվեն խախտումների հաղորդումների և առկա փաստերի մասով աննախադեպ էր: Ցանկացած տեղամասում, որտեղ կար գոնե մեկ պատշաճ լրագրող, խախտում արձանագրելը խնդիր չէր: Առավել ևս այն պարագայում, որ տեղամասային հանձնաժողովականներն, անկախ կուսակցական պատկանելիությունից, բավականին անգրագետ էին: Սա հատկապես վերաբերում է իշխանությունը ներկայացնող հանձնաժողովականներին:

Իշխանությունը հաղթեց հետևյալ գործոնների հաշվին` մեռած հոգիների միջոցով թվերի ավելացում, հանրապետությունից բացակայող քաղաքացիների փոխարեն քվեարկում, բաց քվեարկությունների կազմակերպում, բացահայտ կամ քողարկված լցոնում, ընտրակաշառք, Ոչ-ի քվեաթերթիկների գողացում կամ դրանց տեղավորում Այո-ի քվեաթերթիկների շարքում:

Անդրադառնանք սրանց առանձին-առանձին:

Վերոնշյալ առաջին կետը շատ հանգիստ հնարավոր է կանխել, եթե լինի հասարակական վերահսկողություն պրոցեսի նկատմամբ: Երբեմն պատահում են քաղաքացիներ, ովքեր ընտրության օրը պատահականորեն հայտնաբերում են, որ 5 տարի առաջ մահացած իրենց տատիկը առկա է ցուցակում: Այդ ժամանակ այլևս ոչինչ հնարավոր չէ անել: Դա պետք է անել ընտրություններից առաջ: Նույնը վերաբերում է նաև երկրորդ կետին: Այստեղ ևս անհրաժեշտ է հասարակական վերահսկողություն, երբ հնարավության դեպքում այդ քաղաքացիները հանվում են քվեացուցակներից, իսկ ծայրահեղ դեպքում ստուգվում է նրանց փոխարեն քվեարկած լինել-չլինելու հանգամանքը:

Բաց քվեարկությունների կազմակերպումը կամ լցոնումները հնարավոր եղան այն տեղամասերում, որտեղ ընդդիմությունը չուներ ներկայացուցիչներ, իսկ ունենալու դեպքում էլ նրանք ահաբեկված էին կամ վաճառված: Շատ հազվադեպ են տեղամասերը, որտեղ հնարավոր էր կազմակերպել նման կեղծիք վերահսկողության պայմաններում:

Ընտրակաշառք այս տարի բաժանվեց շատ քիչ: Անգամ մինչ վերջին օրը չկային հաղորդումներ զանգվածային ընտրակաշառք բաժանելու մասին, բայց, ամեն դեպքում, իշխանությունը տեսավ, որ առանց գումարի անգամ իր հետևորդներին չի կարող տանել տեղամաս:

Ոչ-ի քվեների գողացում. սա կատարվում էր նոր պրակտիկայով: Տեղամասը փակվելուց առաջ, երբ իշխանությունը տեսնում էր, որ պարտությունն անխուսափելի է, տեղամասում գրանցում էր 4-5 «ժիգան» ջահելներ` որպես վստահված անձինք, լրագրողներ կամ դիտորդներ: Քվեների հաշվարկի ժամանակ սրանք բեմականացնում էին լուրջ կռիվ` այդ ընթացքում չխնայելով միմյանց ծնողների համապատասխան ինտիմ մասերը հիշատակելուց, ու մինչ հանձնաժողովը բաժանում էր սրանց, կռվին չմասնակցողներից` հիմնականում հանձնաժողովական էգերից մեկը, փոխում էր քվեաթերթիկները: Հիրավի հանճարեղ ֆոկուս է: Էլ ոնց Ս.Ս.-ին հայտնես հավատարմությանդ մասին, եթե մորդ անունն ու նրա հետ քնել ցանկացող ընկերոջդ (գոնե հայհոյանքի հիշատակման ասպեկտում) չես դնում իսահակյան զոհասեղանին:

Սին են նաև պնդումներն առ այն, թե ժողովուրդ չենք: Հասարակությունը գնաց քվեարկության ու քվեարկեց Ոչ: Դա միանշանակ: Նույնիսկ եղան տեղամասեր, որտեղ իշխանությունը չստացավ իր կրկնաքվեարկողների քվեների հաշվարկի կեսն անգամ: Սա խոսում է այն մասին, որ Ոչ-ը համատարած էր: Որտեղ հնարավոր եղավ պահել, Ոչ-ը հաղթեց:

Խորին համոզում ունեմ առ այն, որ չի եղել տեղամաս, որտեղ Այո-ն հաղթել է առանց կեղծիքի: Այս քանակի Ոչ-երի առկայությունը նաև ապտակ էր իշխանություններին: Փաստացի, իշխանությունն այսօր ունի առավելագույնը 200.000 քվե, որից 60-70 հազարը` բանակը (ստիպողաբար), 30.000-ը` ոստիկանություն, և նորից ստիպողաբար, մի 30.000-ը` վարչական ապարատ և իշխանության հետ սերտաճած օլիգարխներ` իրենց շրջապատով, մի 50-60 հազարը` ազնիվ ընտրակաշառք վերցնողներ և որ ամենասարսափելին է` ընտրություն կեղծող ուսուցիչների և տնօրենների մի հոծ զանգված: Հատկապես այս վերջիններն ամենավտանգավորն են հասարակության համար:

Ի՞նչ տվեց այս ընտրությունը կուսակցություններին

ՀՀԿ. այն մնաց նույն ցեխի մեջ ինչ կար` ավելի խորանալով ճահճում: Ներքին ինտրիգներն արդեն լայն թափ են գտել այս կուսակցության ներսում:

ԲՀԿ. սա փորձում էր Հռոմի պապից կաթոլիկ երևալ և հանրաքվեն շատ դեպքում կեղծում էր ավելի ջանասիրաբար: Այս կառույցի ապագան խիստ մշուշոտ է: Ապագա խորհրդարանական ընտրություններին այն կամ պետք է տարրալուծվի ՀՀԿ-ի մեջ կամ ողորմա ինչ-որ տոկոսներ, բայց ՀՀԿ-ը հեռու է Աշոտ Ողորմած լինելուց:

ՀՅԴ. սրա մասին ավելի լավ է չխոսենք: Միայն մի հանգամանք փաստենք: Եթե շարքային, ազնիվ շատ դաշնակցականներ դեռ փորձում էին ինչ-որ կերպ արդարացնել իրենց կուսակցության գործելաոճը, ապա այս հանրաքվեից հետո նրանցից շատերի աչքում կուսակցությունը վերջնականապես դարձավ ՀՀԿ կցորդ:

ՕԵԿ. գովազդային ընդմիջում:

ՀԱԿ և Ժառանգություն. այս երկու կուսակցությունները վերցրին ամբողջ ընդդիմադիր դաշտն, իհարկե, առանց Րաֆֆի Հովհաննիսյանի: Եվ եթե նրանք ցանկանում են ապագա ընտրություններում հասնել հաջողության, ապա պետք է համագործակցության կամ միավորման բանաձև գտնեն, հակառակ դեպքում կխանգարեն միմյանց, քանի որ երկուսի էլեկտորատն էլ մեծ հաշվով նույնն է:

Վահրամ Թոքմաջյան

Orer.am, վերլուծաբան

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников