Վերա Բրեժնևան հարսանեկան լուսանկար է հրապարակել
LifestyleՈւկրաինացի երգչուհի Վերա Բրեժնևան Instagram-ի իր էջում հրապարակել է սրտառուչ հարսանեկան լուսանկար, հայտնում է segodnya.ua-ը:
«Բոլորին ցանկանում եմ բարին… Այժմ դա այնքան չի հերիքում»,- լուսանկարի տակ գրել է երգչուհին:
Հիշեցնենք, որ Վերա Բրեժնևան, որը Կոնստանտին Մելաձեի հետ օրերս առաջին անգամ հայտնվել է հանրության մեջ, նկարահանվել է ցնցող ֆոտոսեսիայում: Բացի դրանից՝ նա վերջերս խոստովանել է, որ ինքը կատարյալ մայր չէ, քանի որ մշտական համերգների, հյուրախաղերի և ֆիլմերում նկարահանվելու պատճառով չի կարողանում բավարար ժամանակ հատկացնել երեխաներին` 14-ամյա Սոնյային և 5-ամյա Սառային:
