5 լավագույն վայրերը՝ սուրբծննդյան տոներն անցկացնելու համար
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Սուրբծննդյան ու ամանորյա տոների արձակուրդները հրաշալի առիթ են ընկերների ու ընտանիքի հետ հավաքվելու և շփվելու համար, սակայն ի՞նչ, եթե այս անգամ ինչ-որ նոր ձևով ես ուզում անցկացնել տոները։ Աշխարհի տարբեր անկյուններում այս օրերը տարբեր կերպ են տոնվում՝ իրենց մշակութային յուրահատուկ միջոցառումներով ու ավանդույթներով։ Ահա այն 5 լավագույն վայրերը, ուր այցելելով կարող եք վստահ լինել, որ ձեր Սուրբ Ծնունդը հագեցած կլինի յուրահատուկ, անմոռանալի ու անկրկնելի կենսափորձով։
❅❄❆ Լապլանդիա։ Լապլանդիան կատարյալ վայր է սուրբծննդյան արձակուրդներն ընտանիքով անցկացնելու համար։ Այն գտնվում է Շվեդիայի, Ֆինլանդիայի ու Նորվեգիայի հյուսիսային շրջանի արկտիկական հատվածում։ Այս երկրերից յուրաքանչյուրում բազմաթիվ գյուղեր կան, որտեղ կարող եք ամբողջությամբ վայելել տոնական փորձառությունը։ Ռովանիեմին ֆիննական Լապլանդիայի մայրաքաղաքն է, որն առավել հայտնի է որպես Սանտա Կլաուսի հայրենիք։ Այցելուներն այստեղ կարող են հանդիպել ինքը Սուրբ Նիկողայոսին, շրջել խաղալիքների գործարանում ու Սանտա Կլաուսի հետ սովորել սուրբծննդյան թխվածքաբլիթներ թխել։


❄❅❆ Սիդնեյ։ Բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են տարվա այս եղանականի Սուրբ Ծնունդն անցկացնել արևայրուք ընդունելով լողափին, Սիդնեյը հենց այն վարն է, ուր պետք է այցելեն։ Քանի որ ձմռան ամիսներն Ավստրալիայում իսկական ամառ է, այցելուները կարող են մինչև 40 հասնող ջերմաստիճանի տակ վայելել իրենց սուրբծննդյան համեղ ընթրիքը։ Սակայն այստեղ խոզի բդի կամ հնդկահավի փոխարեն կհամտեսեք լողափին ավանդական խորովածի խնջույքը։ Սուրբծննդյան տոնավաճառն այստեղ տեղի է ունենում քաղաքի կենտրոնում, որտեղ ամենուր կարելի է հանդիպել ու ունկնդրել սուրբծննդյան երգեր երգող երգիչների։ Քաղաքը գեղեցիկ լուսային զարդարանք ու կախարդական գեղեցկություն է ստանում։


❆❄❅ Լաս Վեգաս։ Իր ոճով, էքստրավագանդ ու ուշադրություն գրավող բնույթով զարմանալի չէ, որ Լաս Վեգասը հայտնվել է սուրբծննդյան արձակուրդներն անցկացնելու համար լավագույն վայրերի ցանկում։ Միայն Սուրբ Ծնունդի օրը քաղաքը 17 միլիոն դոլարի եկամուտ է գրանցում։ Քաղաքը ձմեռային հրաշքների աշխարհ է դառնում, որտեղ ամենուր կարելի տեսնել ու զգալ տոնական շունչը։ Լաս Վեգասում հենց փողոցներում կարելի է մասնակցել սուրբծննդյան երգ ու պարի շոուների։


❅❄❆ Պրահա։ Պրահան սուրբծննդյան իսկական շունչ է հաղորդում իր անսովոր սովորույթներով ու հայտնի ճարտարապետությանմբ։ Քաղաքը հայտնի է սուրբծննդյան տոնավաճառներով, որտեղ կարելի է տեսնել փայտյա փոքրիկ խրճիթներ, որոնց մեջ վաճառվում են տարբեր դեկորացիաներ։ Տոնական ուրախությունն էլ ավելի կոլորիտային դարձնելու համար քաղաքային հին հրապարակը սուրբծննդյան ժամանակաշրջանի իսկական շունչն է ստանում։


❄❅❆ Ֆիլիպիններ։ Երբեմն թվում է, թե սուրբծննդյան ժամանակաշրջանն արդեն ավարտվել է մինչև նույնիսկ դրա սկսվելը, սակայն սա չես ասի Ֆիլիպինների դեպքում։ Այն Ասիայի ամենամեծ կաթոլիկ երկիրն է, որը Սուրբ Ծնունդը նշում է սեպտեմբերի սկզբից մինչև հունվարի 6-ը։ Փողոցները լուսավորվում են աստղաձև ավանդական լամպերով, ամենուր լսվում են սուրբծննդյան երգեր երգող երգիչները։ Իսկ հիմնական միջոցառումները մեկնարկում են արդեն դեկտեմբերի 16-ին։

