Միջազգային փորձագետները ծանոթացել են վարակիչ հիվանդությունների վերահսկման հայկական փորձին
ОбществоԱՄՆ դեսպանության նախաձեռնությամբ Հայաստան էր ժամանել 14 փորձագետից բաղկացած պատվիրակություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նպատակն էր հանդիպել զանգվածային ոչնչացման զենքերի տարածման դեմ պայքարում ներգրավված ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, այցելել բժշկական և այլ կազմակերպություններ, քիմիական, կենսաբանական, ճառագայթող ու միջուկայ ին ոլորտներում, մասնավորապես, արտակարգ իրավիճակները կանխարգելելու, դրանց արձագանքելու կարողությունների հարցում հայկական կողմի պատրաստվածության համապարփակ գնահատում իրականացնելը;
Ողջունելով նախաձեռնությունը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունում փորձագետների հետ կազմակերպվել է հանդիպում, որին մասնակցել են ՀՀ ԱՆ աշխատակազմի արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի, ՀՀ ԱՆ աշխատակազմի արտաքին կապերի բաժնի, ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչության և ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները:
Հանդիպման ընթացքում առողջապահության ոլորտի մասնագետները համառոտ ներկայացրել են արտակարգ իրավիճակների դեպքում, վարակիչ հիվանդությունների վերահսկման, հիվանդանոցների գործողությունների, քիմիական, կենսաբանական, ճառագայթող և միջուկային նյութերի կետ կապված պատահարների ժամանակ ՀՀ առողջապահության նախարարության արագ արձագանքելու կարողություններն ու հայկական կողմի պատրաստվածությունը:
Առողջապահության ոլորտում գնահատում իրականացնող փորձագետներն այցելել են ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, «Արմենիա» ՀԲԿ, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, տեղում ծանոթացել քիմիական, կենսաբանական, ճառագայթող և միջուկային գործոնով պայմանավորված արտակարգ իրավիճակների ժամանակ բժշկական կազմակերպությունների կարողությունների և պատրաստվածության հետ: Միաժամանակ ճշգրտվել են բժշկական կենտրոնների հնարավորությունները, անհրաժեշտ սարքավորումներով հագեցվ ածությունը և կարիքները:
Հանդիպումների ընթացքում կողմերը ծրագրել են հետագա համագործակցության հիմական ուղղությունները: