Երևանում նախորդ շաբաթ արձանագրվել է աղբը ոչ սահմանված վայրում թափելու 44 դեպք
ОбществоԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ չնախատեսված վայրերում աղբը թափելու դեպքերի հայտնաբերման վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է իրավախախտման 44 դեպք: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է առավել խստացնել հսկողությունն ու շարունակել պարբերաբար հանրությանն իրազեկել ոչ սահմանված վայրերում աղբը թափելու դեպքերում նախատեսված տույժերի մասին: