Brent նավթի բարելի արժեքը 2008 թվականից ի վեր առաջին անգամ ցած Է ընկել 37 դոլարից
ЭкономикаԼոնդոնի ICE բորսայում 2016 թվականի հունվարի մատակարարման Brent նավթի ապառնագրի արժեքը նվազել Է 2 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 36,98 դոլար՝ 37 դոլարից ցած ընկնելով 2008 թվականից ի վեր առաջին անգամ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Բացի այդ, 2016 թվականի հունվարի մատակարարման WTI մակնիշի նավթի ապառնագրի արժեքը Լոնդոնի ICE բորսայում նվազել Է 1,5 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 34,94 դոլար, ինչը ամենացածր ցուցանիշն Է 2009 թվականի փետրվարից ի վեր: