Թթուջուր-Ճամբարակ ավտոճանապարհին հայտնաբերվել է չպայթած արկ
ОбществоՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 14-ին` ժամը 12.50-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիք մարզի Թթուջուր գյուղից մոտ 1 կմ հեռավորության վրա ականանման առարկա է հայտնաբերել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպ քի վայր է մեկնել օպերատիվ խումբ:
Պարզվել է, որ Թթուջուր-Ճամբարակ ավտոճանապարհի 1-ին կմ-ի հարակից դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է հաուբիցի չպայթած արկ (122մմ) առանց պայթուցիչի, ինչը տեղափոխվել է զորամաս: