Ереван, 23.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Պայծառատեսը, որ եկել էր փրկելու հայերին. լուսանկարներ

168.am-ը գրում է.

Մեր կյանքը լի է զարմանահրաշ ու անհավանական իրադարձություններով: Ոմանք դրանց հավատում են, մյուսները շարունակում են մնալ թերահավատ, սակայն մարդկանց փոփոխական վերաբերմունքը չի նվազեցնում նման երևույթների ու դեպքերի առատությունը, ինչպես որ մարդկային հնարավորությունները չեն դադարում ապշեցնել իրենց սահմաններ չճանաչող նորանոր թռիչքներով:

Այսօր ուզում ենք պատմել ավելի քան քառորդ դարի վաղեմություն ունեցող մի դրվագ, որը ոչ միայն արժանի է ուշադրության, այլև հանիրավի մոռացության է մատնվել, մինչդեռ այն ամենը, ինչ պատրաստվում ենք շարադրել ստորև, վառ երևակայության արգասիք չէ, այլ բազմաթիվ մարդկանց աչքի առաջ և նրանց անմիջական մասնակցությամբ կատարված իրողություն:

Paycarates-HovikCharxchyan (1)

Մեր հերոսը ոուս նկարչուհի Լարիսա Կորաբելնիկովան է: Նրա բացառիկ ընդունակությանը դժվար է այլ անուն տալ, քան պայծառատեսություն: Նա կարողանում էր ինֆորմացիա ստանալ ու փոխանցել տարածության վրա` օգտվելով քարտեզներից ու լուսանկարներից: Էքստրասենսի այս բնատուր շնորհը 1980-ականներին արդեն գիտնականների ուշադրության կենտրոնում էր:

Պարահոգեբանության մասնագետներն այն տարիներին ջանում էին ամեն կերպ գտնել հոգեֆիզիոլոգիական երևույթների բացատրությունը` անվերջանալի լաբորատոր փորձերի ու դիտարկումների միջոցով: Շատերի թվում Կորաբելնիկովայի ընդունակություններով հետաքրքրվում էր նաև ՏԱՍՍ-ի թղթակից Ալեքսանդր Բոնդարենկոն և պարբերաբար այցելում էր լաբորատորիա:

Paycarates-HovikCharxchyan (1)

Դիտումներից բացի, թղթակիցը ջանում էր գտնել այնպիսի անհերքելի փաստարկներ և այնպիսի իրավիճակներ, որոնք թույլ կտային գործնականում ի հայտ բերել եզակի ֆենոմենը և, ըստ այդմ, մեկընդմիշտ վերջ դնել նրա հանդեպ առկա անվստահությանը: 1988 թվականի Լենինականի երկրաշարժը տեղի ունեցավ հենց այդ օրերին:
1988 թ. դեկտեմբերի 9-ին Կորաբելնիկովան անձամբ զանգահարեց Բոնդարենկոյին և ասաց.

– Հայաստանում փլատակների տակ դեռ բազմաթիվ կենդանի մարդիկ կան: Եթե հաջողվի հասնել այնտեղ, ապա լուսանկարների ու քարտեզների օգնությամբ ես կարող եմ ասել, թե որտեղ փնտրեն աղետյալներին:

Հաջորդ օրն իսկ թղթակիցը գործի անցավ: Նա դիմեց «Կարմիր խաչին», Մոսկվայում Հայաստանի ներկայացուցչություն, Կանանց կոմիտե, իսկ մեկ օր անց հաջողվեց ձեռք բերել Կոմերիտմիության Կենտրոնական կոմիտեի համաձայնությունը: Պայծառատեսն ու թղթակիցն ինքնաթիռով Երևան մեկնեցին անմիջապես:

Այն, ինչի ականատեսը եղան Հայաստանում, վեր էր պատկերացումներից: Ամենուր քաոսային իրարանցում էր տիրում: Իսկ աղետի հարվածներից ուշքի չեկած, ուժասպառ և տանջահար մարդիկ հենց լսում էին, թե ինչու էին ժամանել ռուս ընկերները, դա նրանց մոտ կամ բուռն զայրույթ էր հարուցում, կամ, լավագույն դեպքում` դառը քմծիծաղ. «Այս սարսափելի պահին ի՞նչ գուշակության ժամանակն է»:

Երևանի Կոմերիտմիության շտաբում անհամեմատ զուսպ գտնվեցին և բացատրեցին, որ երկրաշարժի գոտում հիմա դժվար է գտնել լուսանկար կամ քարտեզ, ամեն բան փլատակների տակ է, իսկ դրան էլ գումարվել են ուժեղ սառնամանիքները` կասեցնելով փրկարարական աշխատանքների ընթացքը:

Paycarates-HovikCharxchyan (2)

Աղետյալների օգնության և անհետ կորածների որոնման կենտրոնում ուղղակի առաջարկեցին` եթե օգնել եք ուզում, նստեք այստեղ ու հեռախոսազանգերին պատասխանեք: Եվ նրանք նստեցին…

Կենտրոնը գտնվում էր Կոնսերվատորիայի շենքում: Հենց այստեղից էլ Լարիսա Կորաբելնիկովան սկսեց ապացուցել, որ իր ժամանումն անօգուտ չէ, իր նկատմամբ վերաբերմունքն` անարդար:

Որքան էլ զարմանալի թվա, բայց Հայաստան ժամանած պայծառատես կնոջ մասին, այնուամենայնիվ, մարդիկ իմացան շատ արագ, ու սկսվեց վերջին հույսից կառչող հարազատների հոսքը: Լարիսային հարցնում էին, թե նա կարո՞ղ է կանգնել փլատակների մոտ և ասել` մարդիկ քարերի տակ դեռ կենդանի՞ են, թե՞ ոչ: Ու երբ լսում էին բացասական պատասխան, հեռանում էին մեծ հիասթափությամբ:

Կնոջ համար դժվար էր համոզել, որ ինչ-որ բան իմանալու համար անհրաժեշտ է նախ և առաջ` ինֆորմացիա կրող որևէ իր, ու միայն այդ դեպքում կարող է գործի դնել իր հրաշագործ շնորհը: Կորաբելնիկովայի նկատմամբ վերաբերմունքի կտրուկ փոփոխություն տեղի ունեցավ միայն այն բանից հետո, երբ դիտելով 12 երեխաների լուսանկարները, նա անսխալ պատասխանեց, որ 5-ը զոհվել են, 6-ը գտնվում են ծանր վիճակում, և միայն մի աղջնակ է ողջ ու անվնաս:

Paycarates-HovikCharxchyan (2)

Հայաստանցիների վրա հատկապես ցնցող տպավորություն գործեց այն դեպքը, երբ նրան դիմեց մի տղամարդ` պատմելով, թե իրեն ասել են, որ որդին զոհվել է, բայց նա լսել է, որ վիրահատությունից հետո տղային տեղափոխել են Երևան: Սակայն մայրաքաղաքում գտնել չի հաջողվել: Սեղանին փռելով մի հսկա քարտեզ` Լարիսան երկար նայեց դրան ու վերջապես ասաց. «Ձեր տղան ողջ է: Նրան տեղափոխել են Ղրիմ»: Եվ դա իսկապես այդպես էր…

Դեկտեմբերի 13-ին պայծառատես կինն ու նրա լրագրող ընկերը վերջապես մեկնեցին Լենինական: Ավերված քաղաքում հյուրերին մի փոքրիկ տեղ հատկացրեցին քաղաքի կինոթատրոնի մոտակայքում: Շատ ավելի ուշ Լ. Կորաբելնիկովան պիտի վերհիշեր իր զգայացունց տեսիլքի մասին. «… Երբ մենք քայլում էինք Լենինականի փողոցներով, ինձ հանկարծ ապշեցրեց այն, որ այդ սառնամանիքին ոմանք շրջում էին առանց հագուստի: Այդ մասին ասացի Սաշային:

Նա զարմացավ ու ասաց, որ ոչ մի մերկացած մարդ չի տեսնում: Եվ այդ ժամանակ հասկացա, որ ես տեսնում եմ մահացածներին: Նրանք արդեն պատկանում էին մեկ այլ աշխարհի, մինչդեռ հոգիները դեռ չէին գիտակցում այդ բանը: Ինձ թվաց, որ սիրտս չի դիմանա: Մահացածները գալիս էին իրենց հարազատների մոտ, սակայն վերջիններս նրանց չէին տեսնում ու չէին լսում»:

Ամբողջությամբ՝  սկզբնաղբյուրում:

День рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»