Աշխարհի ամենաշքեղ ու նորարար դիզայն ունեցող համալսարանները` Business Insider-ի ֆոտոշարքում
LifestyleՄեխիկոյի Ազգային հալալսարանի Կենտրոնական գրադարանը, որը 400 000 գիրք է պարունակում, իր դռներն է բացել 1956-ի ապրիլին:

Կորնելի համալսարանը Իտակայում (Նյու Յորք, ԱՄՆ) գրեթե ամբողջովին առանց պատուհանների է կառուցվել` կառույցին միջնադարյան ամրոցի տեսք տալու համար:

Իտալիայի հյուսիսարևմուտքում գտնվող Թուրինի համալսարանի նոր Luigi Einaudi կամպուսը, որտեղ օրենք և քաղաքականություն են ուսանում 5000 ուսանողներ:

Լոնդոնի համալսարանի` 2004-ին բացված Բարձրագույն կենտրոնը ներառում է հսկա լսարան, երեք սեմինարի սենյակ, ինչպես նաև հասարակական տարածքներ` նախատեսված ուսանողների համար:

Ռուսաստանում 1953-ին բացված Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանն աշխարհի ամենաբարձր համալսարանական կառույցն է` 240 մետր:

Տոկիոյի Mode Gakuen Cocoon Tower-ը կառուցվել է 2008-ին: 204 մետր բարձրություն ունեցող աշտարակը ներառում է երեք տարբեր քոլեջներ:

Բեռլինի համալսարանի գրադարանի ճարտարապետական լուծումն իրենից ենթադրում է մի կառույց, որն ուղեղի տեսք ունի: Գրադարանի նոր կառույցը բացվել է 2005-ին:
