Վարդան Սարգսյանը մեկնաբանում է իր՝ երեխա ունենալու լուրերը
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Օրեր առաջ «6-րդ զգայարան» հաղորդման ժամանակ երգիչ եւ հաղորդավար Վարդան Սարգսյանի մասին հնչեցին կարծիքներ, ըստ որի երգիչն արտաամուսնական կապով բոլորից գաղտնի երեխա ունի: Այս կարծիքի վերաբերյալ հաղորդման ժամանակ Վարդանը չցանկացավ մեկնաբանություն տալ՝ ոչ հերքելով, ոչ հաստատելով այդ հայտարարության իսկությունը:

Life.panorama.am-ը կապ հաստատեց երգչի հետ, սակայն մեզ հետ զրույցում Վարդան Սարգսյանը կրկին չցանկացավ կոնկրետ պատասխան տալ. «Անկեղծ լինեմ եւ ասեմ, որ ես շատ զարմացա, երբ նրանց կողմից լսեցի այդ արտահայտությունը, բայց ես չեմ ուզում խոսել այդ մասին, եթերում էլ ոչ հաստատել, ոչ ժխտել եմ դա: Այդ թեման իմ անձնականն է, որի մասին չխոսելու իրավունքն ունեմ»,- նշեց Վարդանն, իսկ մեր այն նկատառմանը, թե չմեկնաբանելով կարծես թե ավելի շատ հաստատի, քան հերքի այդ լուրը, նկատեց. «Ես էլ Ձեր փոխարեն այդպես կմտածեի»:
Հետաքրքրվելով, թե արդյոք Վարդան Սարգսյանը չի՞ ուզում մտածել ընտանիք կազմելու մասին, երգիչը պատասխանեց, որ ցանկություն ունի, բայց ոչ ժամանակ. «Իհարկե, կցանկանամ կազմել իմ ընտանիքը, բայց ես իսկապես շատ զբաղված եմ, այս պահին էլ պատրաստվում եմ մեկնել Ռուսաստանի Դաշնություն, վերադառնալուց հետո պետք է «Տնից հեռո» հաղորդման շրջանակներում մեկնեմ սարսափելի մի երկիր, որը շատերի համար շոկ կլինի, եթե վերադառնամ այդ երկրից, փետրվար ամսվա վերջին արդեն կցուցադրենք: Այսինքն՝ անընդհատ գործեր, թռիչքներ, արդյունքում ժամանակ չի լինում այդ մասին մտածելու, խոսելու եւ անդրադառնալու համար»:
Շարունակությունը՝ այստեղ: